«Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավորին այցելած քաղաքացու մոտ 3 գր սպիտակ, փոշենման զանգված է հայտնաբերվել

MasterNews

ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի և ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժնի աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում մայիսի 17-ին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձին կարճատև տեսակցության այցելած անձը կասկածանքով բերման է ենթարկվել ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժին:

Ինչպես տեղեկացնում է ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժինը, վերջինիս անձնական խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել է ընդհանուր 3 գր սպիտակ, փոշենման զանգված:

Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Քոչարյանի գործով դատավորին դատախազությունն ինքնաբացարկի միջնորդություն կհայտնի

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու վերաբերյալ որոշում կայացնող դատավոր Դավիթ Գրիգորյանին դատախազությունն ինքնաբացարկի միջնորդություն կհայտնի: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրել է ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ […]
Share
Instagram
Telegram