ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին. վարորդը տեղում մահացել է

MasterNews

Մայիսի 20-ին, ժամը 04:30-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Հրազդան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են ավտոմեքենաներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 48-րդ կմ-ին ՎԱԶ-21099 մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մ.Մ., ծնված 1989 թ.)  դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ճանապարհի բաժանարար արգելապատնեշին և կողաշրջվել: ՃՏՊ-ի հետևանքով վարորդը տեղում մահացել է:

Փրկարարները սահմանազատել են տարածքը, ավտոմեքենայից դուրս բերել և շտապօգնության ավտոմեքենային մոտեցրել վարորդի դին, ուղղել ավտոմեքենան և տեղափոխել ավտոքարշակի:

 

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Քոչարյանի ազատ արձակելու որոշումը գրել են 3 դատավորներ, Գրիգորյանը միայն կարդացել է այն. պլանավորել էին կասեցնել գործը

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբից արտահոսք է եղել, ըստ որի՝ Քոչարյանի ազատ արձակելու որոշումը գրել են Վերաքննիչ Դատարանի երեք դատավորներ՝ Վազգեն Ռշտունի ՝ Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ, Արշակ […]
Share
Instagram
Telegram