Հենց նոր հեռախոսազրույց ունեցա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի հետ. Նիկոլ Փաշինյան

MasterNews

Հենց նոր հեռախոսազրույց ունեցա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի հետ: Այս մասին Facebook-յան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Նրան ներկայացրի Հայաստանում ընթացող գործընթացները՝ արձանագրելով, որ տեղի է ունենում ժողովրդի, այսինքն՝ սահմանադրական իշխանության ամրապնդման՝ մասնավորապես անկախ եւ անաչառ դատարան ունենալուն ուղղված գործընթացներ, որոնց էության եւ բովանդակության մասին կխոսեմ քիչ անց՝ նախատեսված ելույթում», — ասված է նրա գրառման մեջ:

Երեւանում եւ Հայաստանի տարբեր մարզերում սկսել է դատարանների մուտքերի ու ելքերի արգելափական ակցիան: Մարդիկ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մայիսի 19-ի գիշերը հնչած կոչով վաղ առավոտից արգելափակել են մի շարք դատարանների մուտքեր:

Հայաստանի ամբողջ տարածքում անցկացվող ակցիան իրականացվում է «Հանուն անկախ դատարանի» կարգախոսով:

http://armtimes.com

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Դատարանները 1 տարի ունեին ինքնամաքրման համար, բայց դա չեղավ. Լենա Նազարյան

ՀՀ Ազգային ժողովի 7-րդ գումարման խորհրդարանի փոխխոսնակ Լենա Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է դատական համակարգին և դատարանների մուտքերը փակելու ակցիային։ «Հեղափոխությունից հետո այս մեկ […]
Share
Instagram
Telegram