Զելինսկին երդվեց եւ արձակեց Ուկրաինայի Գերագույն ռադան

MasterNews

Վլադիմիր Զելենսկին մայիսի 20-ին ստանձնել Է Ուկրաինայի նախագահի պաշտոնը եւ դարձել է անկախ Ուկրաինայի պատմության մեջ պետության 6-րդ ղեկավարը: Ուկրաինայի ժողովրդին երդմնատվության հանդիսավոր արարողությունը տեղի Է ունեցել Գերագույն ռադայի նիստում:

Խորհրդարանի նիստերի դահլիճում ելույթ ունենալիս Զելենսկին հայտարարել է 8-րդ գումարման Գերագույն ռադան արձակելու մասին՝ նաեւ կառավարությանն առաջարկելով հրաժարական ներկայացնել:

Դրանից հետո Զելենսկուն հանձնվել են իշխանության խորհրդանշանները՝ գայիսոնը, Ուկրաինայի նախագահի կրծքանշանը եւ դրոշմակնիքը, իսկ ԿԸՀ-ի ղեկավար Տատյանա Սլիպաչուկը Զելենսկուն հանձնել Է պետության ղեկավարի վկայականը:

Հիշեցնենք, որ Ուկրաինայում հերթական խորհրդարանական ընդրությունները նախատեսված էին 2019թ-ի հոկտեմբերին։

http://yerkirmedia.am

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Խուսափե՛ք փողոցում պատրաստվող և վաճառվող «քաղցր բամբակ» գնելուց. Երեւանի քաղաքապետարան

Վերջին շրջանում մայրաքաղաքի փողոցներում, հատկապես հանգստի գոտիներին հարակից տարածքներում հաճախ ենք հանդիպում մեքենաներից «քաղցր բամբակ» պատրաստողների ու վաճառողների: Ինչպես հայտնում են Երեւանի քաղաքապետարանից, անթույլատրելի պայմաններ, […]
Share
Instagram
Telegram