Այսօր վաղ առավոտյան կայծակի հարվածից Չարբախում այրվել է տրոլեյբուս

MasterNews

Այսօր վաղ առավոտյան կայծակի հարվածից Չարբախում այրվել է 15 համարի տրոլեյբուսը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը և տեղեկացրել, որ ուղևորներին տարհանել և հրդեհը մարել են Մարշալ Ա. Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանի կուրսանտները:

 Նա, մասնավորապես, գրել է.

«Բազմիցս են զինվորականները ապացուցել, որ նաև փրկարարներ են: Այսօր վաղ առավոտյան կայծակի հարվածից Չարբախում այրվել է 15 համարի տրոլեյբուսը: Մարշալ Ա. Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանի կուրսանտները հասցրել են ուղևորներին տարհանել և հրդեհը մարել: Երեք օր առաջ էլ Վ. Սարգսյանի անվան ՌՀ-ի սաները և բուժծառայության պետը փրկել էին «Զինուժ» ծրագրի օպերատորի կյանքը»:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Դատապարտում ենք Փաշինյանի կողմից ձեռնարկվող աննախադեպ ճնշումը ՀՀ դատական համակարգի վրա․ ՀՀԿ

Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմինը հանդես է եկել հայտարարությամբ, որում ընդգծում է, որ՝ • Սահմանադրության 4-րդ հոդվածը սահմանում է, որ պետական իշխանությունն իրականացվում է Սահմանադրությանը և […]
Share
Instagram
Telegram