27.10.2021

MasterNews

Օրվա գլխավոր լուրերը մեկ տեղում

Փրկարարները ծառը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից

Մայիսի 19-ին, ժամը 00:41-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կուրղինյան փողոցի թիվ 5 շենքի մոտակայքում ծառը կոտրվել և ընկել է ճանապարհի երթևեկելի հատված. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները ծառը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից:

***

Մայիսի 18-ին, ժամը 23:50-ին 911 ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Մ-4 ավտոճանապարհի Իջևան-Նոյեմբերյան հատվածի մոտ 10-րդ կմ-ին ծառն ընկել է ճանապարհի երթևեկելի հատված, ճանապարհի երթևեկությունը դարձել է միակողմանի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

error

Կիսվեք լուրերով