Վիքիպեդիան արգելափակվել է Չինաստանում բոլոր լեզուներով

MasterNews

Վիքիպեդիայի բոլոր լեզվական տարբերակները արգելափակվել են Չինաստանում ապրիլից՝ ըստ Վիքիմեդիա հիմնադրամի տեղեկությունների:

Հետազոտողները, որոնք զբաղվում են ինտերնետային գրաքննությունների հարցերով, պարզել են, որ Վիքիպեդիան միացել է հազարավոր այլ կայքերին, որոնք Չինաստանում  հասանելի չեն հանրությանը:

Նախկինում Չինաստանն  արգելել էր կայքի չինարեն տարբերակը, սակայն արգելափակված լեզուների ցանկն արդեն ընդլայնվել է:

Վիքիմեդիան հայտնում է, որ այդ քայլի մասին ոչ մի ծանուցում չի ստացել:

Հիմնադրամը հայտարարության մեջ նշում է. «Ապրիլի վերջին Վիքիմեդիա հիմնադրամը պարզեց, որ Վիքիպեդիան այլեւս հասանելի չէ Չինաստանում: Ներքին թրաֆիկի վերաբերյալ մեր զեկույցները վերլուծելուց հետո կարող ենք հաստատել, որ Վիքպեդիան ներկայումս արգելափակված է բոլոր լեզուներով»:

Վիքիպեդիա հանրագիտարանը պարբերաբար արգելափակվում է աշխարհի տարբեր երկրների իշխանությունների կողմից:  Օրինակ՝ 2017 թվականին կայքը արգելափակվել էր Թուրքիայում, իսկ  այս տարի Վենեսուելայում արգելափակվել էր ժամանակավորապես:

http://hetq.am

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

ՀՀ վարչապետը վաղը կարեւոր հայտարարություն է անելու դատաիրավական համակարգի վերաբերյալ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 20-ին հանդես կգա Հայաստանի դատաիրավական համակարգում հաստատված իրավիճակի վերաբերյալ հայտարարությամբ։ Այս մասին ՀՀ վարչապետը գրառում է  կատարել ֆեյսբուքյան  իր էջում։ «Սիրելի […]
Share
Instagram
Telegram