Շիրակի մարզում իրականացվել է հատուկ «Ջութակ» օպերացիան. կան բերման ենթարկվածներ

MasterNews

ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչության, նոյն վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության, ոստիկանության Շիրակի մարզային վարչության և ոստիկանության Արթիկի բաժնի ծառայողները մայիսի 17-ին Շիրակի մարզում իրականացրել են հատուկ օպերացիա․ հայտնում է Shamshyan.com-ը։

Ժամը 01:30-ի սահմաններում ապրօրինի թմրամիջոց պահելու, պատրաստելու, և օգտագործելու կասկածանքով Արթիկ քաղաքի Տոնականյան 1 հասցեի դիմացից ոստիկանության Արթիկի բաժին են բերման ենթարկվել Գյումրի քաղաքի բնակիչ, 36-ամյա Արմեն Մխիթարյանը՝ իր վարած ավտոմեքենայով, որի մեջ եղել են ուղևորներ, Գյումրիի բնակիչներ, 32-ամյա Էդմոնդ Գրիգորյանը և 38-ամյա Տիգրան Թադևոսյանը:

http://mamul.am

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

«Բավարիա»-ն 29-րդ անգամ դարձավ Գերմանիայի չեմպիոն

Մյունխենի «Բավարիա»-ն Բունդեսլիգայի վերջին տուրում հաղթելով Ֆրանկֆուրտի «Այնտրախտ»-ին` պահպանեց երկրի չեմպիոնի տիտղոսը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ տուրի վերջին խաղում «բավարացիները» հաղթեցին 5:1 հաշվով: «Բավարիա»-ն 29-րդ անգամ դարձավ Գերմանիայի չեմպիոն՝ […]
Facebook
Instagram
Telegram