ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին. կա մեկ զոհ և տուժած

MasterNews

Մայիսի 19-ին, ժամը 00:28-ին  911 ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 49-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ  Opel Vectra B  մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ.Հ., ծնված 1992 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճանապարհի բաժանարար հատվածի արգելապատնեշին. վարորդը տեղում մահացել է:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը ուղևորը՝ Դ.Մ.-ն (ծնված 1982 թ.), հոսպիտալացվել է Հրազդանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր: Վերջինս տեղափոխվել է Երևան քաղաքի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, վարորդի դին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային և ապամոնտաժել նշված հատվածի արգելապատնեշը:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Շիրակի մարզում իրականացվել է հատուկ «Ջութակ» օպերացիան. կան բերման ենթարկվածներ

ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչության, նոյն վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության, ոստիկանության Շիրակի մարզային վարչության և ոստիկանության Արթիկի բաժնի […]
Share
Instagram
Telegram