«Բավարիա»-ն 29-րդ անգամ դարձավ Գերմանիայի չեմպիոն

MasterNews

Մյունխենի «Բավարիա»-ն Բունդեսլիգայի վերջին տուրում հաղթելով Ֆրանկֆուրտի «Այնտրախտ»-ին` պահպանեց երկրի չեմպիոնի տիտղոսը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ տուրի վերջին խաղում «բավարացիները» հաղթեցին 5:1 հաշվով: «Բավարիա»-ն 29-րդ անգամ դարձավ Գերմանիայի չեմպիոն՝ հավաքելով 78 միավոր: Երկրորդ տեղում է Դորտմունդի «Բորուսիա»-ն, իսկ «Լայպցիգ»-ը արժանացավ բրոնզե մեդալի:

Մյունխենի «Բավարիա»-ի հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին խփելով 22 գնդակ` ճանաչվեց Գերմանիայի առաջնության լավագույն ռմբարկու։

http://yerkirmedia.am

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Լևոն Արոնյանը դուրս մնաց մոսկովյան Գրան Պրիից

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը դուրս մնաց մոսկովյան Գրան Պրիի հետագա պայքարից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՖԻԴԵ-ի Գրան Պրիի դասական երկրորդ պարտիայում Արոնյանը, որը մրցում էր Յան Նեպոմնյաշչու հետ, կրկին պարտություն […]
Share
Instagram
Telegram