Ինքնասպանության փորձը կանխվել է

MasterNews

Մայիսի 18-ին, ժամը 02:58-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպան լինել՝ նետվելով Երևան քաղաքի Հաղթանակի կամրջից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ ոչ սթափ վիճակում գտնվող քաղաքացին կախվել է ճաղավանդակներից և փորձում է ցած նետվել:

Փրկարարները ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ կանխել են Հ.Ղ.-ի (ծնված 1988 թ.) ինքնասպանության փորձը: Վերջինս տեղափոխվել է Կենտրոնի ոստիկանության բաժին:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Լիճքում 5 մարդ է թունավորվել շմոլ գազից

Մայիսի 17-ին, ժամը 3.10-ին, բժշկական կենտրոնից ոստիկանության Մարտունու բաժին հաղորդում է ստացվել, որ «սուր էկզոգեն թունավորում շմոլ գազով, հարցականով» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել Լիճք […]
Facebook
Instagram
Telegram