«Jeep» եւ «BMW» մակնիշների ավտոմեքենաներն ամբողջությամբ այրվել են

MasterNews

Մայիսի 17-ին, ժամը 00:02-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Երասխ հատվածի 13 կմ-ին այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Jeep» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ.Թ., ծնված 1994 թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել, ինչի հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:24-ին, մարվել` 00:29-ին:

Ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է. տուժածներ չկան:

Իսկ գիշերը՝  ժամը 02:11-ին 911 ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Տավրոսի 6-րդ փողոցի տներից մեկին հարակից տարածքում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:23-ին, մարվել՝ 02:39-ին:

Ամբողջությամբ այրվել է  «BMW» մակնիշի ավտոմեքենան:

http://armtimes.com

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Ավտոբուսն ամբողջությամբ այրվել է. տուժածներ չկան

Մայիսի 16-ին, ժամը 21:07-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Ուրցաձոր գյուղի Շառլ Ազնավուրի փողոցում այրվում է ավտոբուս: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ […]
Share
Instagram
Telegram