Ավտոբուսն ամբողջությամբ այրվել է. տուժածներ չկան

MasterNews

Մայիսի 16-ին, ժամը 21:07-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Ուրցաձոր գյուղի Շառլ Ազնավուրի փողոցում այրվում է ավտոբուս:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տներից մեկի բակում կայանած «ԿԱՎԶ» մակնիշի ավտոբուսում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:42-ին, մարվել` 22:22-ին:

Ավտոբուսն ամբողջությամբ այրվել է: Հրդեհի հետևանքով տուժածներ չկան:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Հայ և ռուս պատգամավորները քննարկել են ռազմաքաղաքական ոլորտում երկկողմ համագործակցության հարցեր

Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության խորհրդարանների պատգամավորները երկկողմ հարաբերություններում ռազմաքաղաքական ոլորտի մի շարք հարցեր են քննարկել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին մայիսի 17-ին լրագրողների հետ զրույցում ասաց […]
Share
Instagram
Telegram