Ինչ ուզեմ, ասելու եմ, ու նստած լսելու ես. Քոչարյանը՝ գլխավոր դատախազին

MasterNews

Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի գործով լարված իրավիճակ ստեղծվեց, երբ Ռոբերտ Քոչարյանի հայտարարության վերաբերյալ փորձեց դիրքորոշում հայտնել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:

Մասավորապես, Ռոբերտ Քոչարյանն, անդրադառնալով իր անձեռնմխելիության հարցին, նկատեց, որ այդ առումով օրենքի կոպիտ խախտում է թույլ տրվել եւ դատախազության վերաբերյալ ձեւակերպում արեց, ինչը դուր չեկավ մեղադրանքը պաշտպանող, ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին: Վերջինս կոչ արեց բոլոր մասնակիցներին՝ իրենց խոսքերում կոռեկտ գտնվել։

Քոչարյանը հորդորեց չընդհատել իրեն, սակայն գլխավոր դատախազը նշեց, որ չի ընդհատում, ինչին ի պատասխան Քոչարյանն ասաց. «Բա ի՞նչ ես անում»։

Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը առարկեց դատարանի գործողությունների դեմ՝ նշելով, որ դատարանը թույլ է տալիս դատախազությանը՝ իրենց բառը չավարտած՝ վեր կենալ եւ տեղից «բռի արտահայտություններ անել»։ Ես ինձ թույլ չեմ տվել վեր կենալ, բռի ձեւով միջամտել»,– զայրացած հայտարարեց Հայկ Ալումյանը։

«Ձեր չափ բռի ոչ ոք չի կարող լինել»,–արձագանքեց գլխավոր դատախազը։

Արթուր Դավթյանը կողմերին հորդորեց դատավարության մասնակիցներին իրենց դիրքորոշումները արտահայտել՝ դուրս չգալով իրավական դաշտից։ «Ձեր մեղադրականը իրավական դաշտի հետ ընդհանրապես կապ չունի, ինչ ուզեմ, նաեւ ասելու եմ, ու նստած լսելու ես»,–դիմելով Արթուր Դավթյանին, հայտարարեց Քոչարյանը:

«Փորձեք»,–արձագանքեց Արթուր Դավթյանը։

Լեզվակռիվին հետեւում էին նաեւ դահլիճում ներկա Արցախի ներկա եւ նախկին նախագահները: Նրանք այս պահին էլ շարունակում են հետեւել Ռոբերտ Քոչարյանի հայտարարությանը:

http://armtimes.com

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Հրդեհ է բռնկվել «Դիլիջանի ազգային պարկ»-ի տարածքում

Մայիսի 16-ին, ժամը 14:42-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի կենտրոնական բանկի դիմացի անտառում ծուխ է նկատվում: ԱԻՆ լրատվական ծառայության փոխանցմամբ, […]

Կարդացեք նաև

Share
Instagram
Telegram