Թրամփն արտակարգ դրություն է հայտարարել ԱՄՆ-ում

MasterNews
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն արտակարգ դրություն է հայտարարել երկրում՝ պաշտպանելու համար ամերիկյան համակարգչային ցանցերը նորագույն տեխնոլոգիաների ոլորտում առկա օտարերկրյա սպառնալիքներից: Փաստաթուղթն արգելում է ամերիկյան ընկերություններին օգտագործել օտարերկրյա հեռահաղորդակցության ծառայություններ, քանի որ, ըստ Թրամփի՝ դրանք ազգային անվտանգության ռիսկեր են պարունակում:

Հրամանի մեջ որեւէ երկիր կամ ընկերություն նշված չէ, բայց Վաշինգտոնի եւ Պեկինի միջեւ սրվող լարվածության ֆոնին ենթադրվում է, որ թիրախում չինական Huawei ընկերությունն է:

Ի դեպ, ԱՄՆ-ի առեւտրի նախարարությունը որոշել է Չինաստանի հեռահաղորդակցական սարքավորումներ արտադրող Huawei-ը սեւ ցուցակ մտցնել «ԱՄՆ-ի ազգային անվտանգությանը հակասող գործունեության» համար: Huawei-ի հետ մեկտեղ սեւ ցուցակում կհայտնվեն դրա հետ կապված եւս 70 ընկերություններ:

http://yerkirmedia.am

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Արցախի ԱԺ պատվիրակությունը այցելել է Եռաբլուր

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի գլխավորած պատվիրակությունը Հայաստանի Հանրապետության խորհրդարանի մի խումբ պատգամավորների ուղեկցությամբ մայիսի 16-ինայցելել է «Եռաբլուր» պանթեոն և հարգանքի տուրք մատուցել ազատագրական պայքարի նահատակների […]
Share
Instagram
Telegram