17.10.2021

MasterNews

Օրվա գլխավոր լուրերը մեկ տեղում

Ավարտվել է Փաշինյանի ազգականի՝ դիպլոմ կեղծելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ավարտվել է ինստիտուտի դիպլոմը կեղծելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Ինչպես հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, մեղադրանք է առաջադրվել «Դիլիջան» ազգային պարկ ՊՈԱԿ-ի պահպանության բաժնի պետ-տնօրենի տեղակալին:

Ավելի վաղ ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ տեղեկություններ են ստացվել այն մասին, որ ՀՀ բնապահպանության նախարարության «Դիլիջան» ազգային պարկ ՊՈԱԿ-ի պահպանության բաժնի պետ-տնօրենի տեղակալը` ծնված 1968 թվականին, 2019թ. փետրվար ամսին կադրերի բաժին ներկայացնելով Հայկական գյուղատնտեսական ինստիտուտը 1993թ. «գյուղատնտեսության մեքենայացում» մասնագիտությամբ ավարտելու և ինժեներ-մեխանիկի որակավորում ստանալու մասին կեղծ դիպլոմի պատճեն, նշանակվել է հիշյալ կազմակերպության բաժնի պետ-տնօրենի տեղակալի պաշտոնում:

 

Մասնավորապես՝ չունենալով բարձրագույն կրթություն և տեղեկանալով, որ «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի պահպանության բաժնի պետ-տնօրենի տեղակալը պատրաստվում է ազատվել զբաղեցրած պաշտոնից, իսկ հիշյալ պաշտոնում նշանակվելու համար պարտադիր պայման է հանդիսանում բնապահպանության կամ դրան առնչվող ոլորտներում բարձրագույն կրթության առկայությունը, 1968թ. ծնված տղամարդը մտադրվել է պատրաստել և օգտագործել բարձրագույն կրթություն ունենալու հանգամանքը հավաստող կեղծ փաստաթուղթ՝ նպատակ ունենալով զբաղեցնել այդ պաշտոնը:

Իր մտադրությունն իրագործելու համար 2019թ. փետրվարի 11-ին նա դիմում է ներկայացրել ՊՈԱԿ-ի տնօրենին, ապա՝ ինքնակենսագրության և անձնական թերթիկի մեջ նշումներ կատարել՝ Հայկական գյուղատնտեսական ինստիտուտում սովորելու և ավարտելու մասին:

http://yerkirmedia.am

error

Կիսվեք լուրերով