Նախագահը ՍԴ դատավորի թափուր տեղի համար թեկնածու է առաջադրել

MasterNews

Հանրապետության նախագահը Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար թեկնածու է առաջադրել: Այս ամսին հայտնում են նախագահի մամուլի ծառայությունից:

«Սահմանադրության 166-րդ հոդվածի 1-ին մասի և 213-րդ հոդվածի համաձայն` Հանրապետության նախագահը Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Արթուր Վաղարշյանի թեկնածությունը», — ասված է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ ՀՀ Ազգային ժողովը չէր հաստատել Գոռ Հովհաննիսյանի թեկնածությունը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում:

Հովհաննիսյանի թեկնածության օգտին քվեարկել է 24 պատգամավոր, դեմ՝ 75-ը: Գոռ Հովհաննիսյանի թեկնածությունն առաջադրել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:

http://armtimes.com

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Արթուր Մեսչյան. «Ոչ ոք չի եկել քաղաքապետարան հարստանալու համար»

Երևանի վարչական շրջանների լիազորությունները քաղաքաշինական ու ճարտարապետական հարցերում կընդլայնվեն։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը: «Վարչական շրջանների ղեկավարները  համայնքի պահանջները շատ ավելի […]
Facebook
Instagram
Telegram