ՀՀ-ում 1-ին անգամ անցկացվող սպորտային պարերի մրցաշարերի շրջանակներում կժամանի մոտ 1000 հյուր

MasterNews

Հայաստանում առաջին անգամ անցկացվող սպորտային պարերի խոշոր մրցաշարերի շրջանակներում սպասվում է շուրջ 1000 հյուր: Այս մասին այսօր՝ մայիսի 15-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեցին կազմակերպիչները: Այսօրվա դրությամբ արդեն գրանցված է 33-35 երկրի շուրջ 170 զույգ, նրանց թիվը կարող է հասնել 200-ի: Ստացվում է 400 մասնակից, ու ինչպես նշում են կազմակերպիչները նրանց հետ լինելու են նաեւ ծնողներ եւ այլ հյուրեր, ինչպես նաեւ մրցավարներ, հետեւաբար ժամանողների թիվը մեծապես կաճի:

Մրցաշարերն անցկացվելու են 1 օր՝ մայիսի 18-ին, «Փարավոն» ռեստորանում: Կայանալու է մինչեւ 21 տարեկանների աշխարհի առաջնությունը, պատանիների ու մեծահասակների World Open շարքի մրցումներ: Դրանք վարկանիշային միավորներ են տալու մարզիկներին: Մեծահասակների World Open մրցաշարում նախատեսված է մրցանակային ֆոնդ՝ 5 հազար եվրո: Այն բաշխվելու է առաջին 6 հորիզոնականները զբաղեցրած զույգերի միջեւ:

Միջոցառումն ունի նաեւ պետական աջակցություն: Կառավարության որոշմամբ՝ ՀՀ Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությանն այս միջոցառումը կազմակերպելու համար պահուստային ֆոնդից տրամադրել 15 մլն դրամ:

http://armtimes.com

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Նախկին շուկայի տարածքում, դի է հայտնաբերվել

Մայիսի 15-ին, ժամը 08:56-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կարապետյան փողոցի թիվ 29 հասցեում գտնվող նախկին շուկայի տարածքի դուռը փակ է, ներսում […]
Share
Instagram
Telegram