27.10.2021

MasterNews

Օրվա գլխավոր լուրերը մեկ տեղում

Իրանը «մասնակիորեն» դուրս եկավ միջուկային համաձայնագրից

Իրանն այսօրվանից պաշտոնապես դադարեցնում է իր պարտականությունների մի մասի կատարումը միջուկային համաձայնագրի շրջանակում, տեղեկացնում է «ԻՍՆԱ» գործակալությունը՝ հղում անելով երկրի ատոմային էներգետիկայի գործակալության ներկայացուցչին:

Ըստ աղբյուրի, որոշումը Իրանի ազգային անվտանգության խորհուրդն է կայացրել:

Հիշեցնենք, որ Իրանը 60 օր ժամանակ է տվել միջուկային համաձայանագրի կազմում մնացած 5 երկրներին՝ ԱՄՆ-ի հակիրանական գործողություններին հակազդելու համար: Եվրամիությունը եւ Գերմանիայի, Ֆրանսիայի ու Մեծ Բրիտանիայի արտգործնախարարները համատեղ հայտարարությամբ, սակայն, մերժել էին Իրանի վերջնագիրը՝ կոչ անելով հետեւել ստանձնած պարտավորություններին։

http://yerkirmedia..am

error

Կիսվեք լուրերով