Դատախաը միջնորդեց Արշակ Կարապետյանի ցուցմունքը հրապարակել դռնփակ. քաղաքացիներին դուրս հանեցին նիստերի դահլիճից

MasterNews

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ, շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցով քննությունը:

Խափանման միջոցի վերաբերյալ դիրքորոշում հայտնելու ընթացքում Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը փորձեց հատվածներ մեջբերել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական Արշակ Կարապետյանի՝ Մարտի մեկի գործով տված ցուցմունքներից։ Մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանը, սակայն, առարկեց ցուցմունքի հրապարկման դեմ, որը դատավորը չընդունեց: Ինչից հետո Պետրոսյանը միջնորդեց մասնակի դռնփակ կարգով անցկացնել դատական նիստը եւ այդ հատվածը հրապարակել դռնփակ։ Դատարանը այս պահին դռնփակ կարգով քննում է այս հարցը։

Դատարանի որոշմամբ՝ լրագրողները եւ դահլիճում ներկա գտնվող մյուս անձինք դուրս եկան նիստերի դահլիճից։

Նշենք, որ Արշակ Կարապետյանը 0038 գաղտնի հրամանով Երևանի կայազորի պետ Յուրի Խաչատուրովին կից ստեղծված վարչակազմի անդամներից էր՝ վարչակազմի պետի ՝ հատուկ հանձնարարությունների գծով տեղակալը: Ըստ պաշտպանական կողմի՝ Արշակ Կարապետյանը ցուցմունք է տվել Ռոբերտ Քոչարյանի դեմ:

http://armtimes.com

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Դատավորը խնդրեց Արցախի ներկա և նախկին նախագահներին տեղյակ պահել, որ հնարավորության դեպքում մայիսի 16-ին ներկայանան դատական նիստին

Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստի ընթացքում Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը դատարանին խնդրեց պայմաններ ապահովել, որպեսզի Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը և նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը […]
Share
Instagram
Telegram