Ակնկալվում է, որ Փաշինյան-Ալիեւ հանդիպումը կկայանա Վաշինգթոնում. ԱԳՆ

MasterNews

Ակնկալվում է, որ Փաշինյան-Ալիեւ հանդիպումը կկայանա Վաշինգթոնում: Այս մասին Բրյուսելում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, հայտնում է ԱԳՆ-ի մամուլի ծառայությունը:

Նրա խոսքով, այս պահին սխալ է այդ հանդիպման մասով որևէ բան ասելը. «Հյուրընկալող կողմից առաջ ընկնելը, կարծում եմ, սիրուն բան չէ: Մի փոքր էլ համբերենք, մենք սպասում ենք որոշ հստակեցումների հաջորդ փուլի համար»:

Մնացականյանն անդրադարձավ նաև իր շփմանը Բրյուսելում Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ.

«Դա նորմալ երեւույթ է նման շրջանակներում, նման ձեւաչափերի ժամանակ։ Մենք էլ ենք մարդ եւ կարող ենք միմյանց հետ շփվել, եւ ամեն շփման ժամանակ անպայման չէ, որ պետք է անդրադառնանք ինչ-որ հարցերի, որոնց համար մենք առիթների պակաս չունենք»,- ընդգծեց նա:

http://armtimes.com

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Մեր առաջընթացի ուղին տեսնում ենք տարածաշրջանային ու համաշխարհային բոլոր խաղացողների հետ փոխգործակցության մեջ. Փաշինյան

Համաժողովի նպատակն է ամրապնդել Ասիական տարածաշրջանի պետությունների կապերը, այդ թվում` տնտեսական, խորացնել համագործակցությունը տարբեր ուղղություններով: Բացման խոսքով հանդես է եկել ՉԺՀ նախագահ Սի Ծինփինը, ջերմորեն […]
Share
Instagram
Telegram