22.10.2021

MasterNews

Օրվա գլխավոր լուրերը մեկ տեղում

Ռոբերտ Քոչարյանի գործով դատավորը ինքնաբացարկ չհայտնեց. պաշտպաների միջնորդությունը մերժվեց

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցը քննվող Դավիթ Գրիգորյանը ինքնաբացարկ չհայտնեց:

Դատարանն այսպիսով մերժեց Քոչարյանի պաշտպանների երեկ ներկայացրած միջնորդությունը:

Նշենք, որ դատարանը գործը վարույթ ընդունելուց հետո մինչեւ այն դատաքննության նշանակելը պետք է անդրադառնա ամբաստանյալի նկատմամբ ընտրված խափանման միջոցին: Նախկինում դատարանն այս հարցին անդրադառնում էր միանձնյա, սակայն Սահմանադրական դատարանի վերջերս կայացրած որոշման համաձայն՝ խափանման միջոցի հարցին դատարանն անդրադառնում է կողմերի մասնակցությամբ: Մասնավորապես, դատարանը պետք է քննի մեղադրյալ Քոչարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու կամ չընտրելու եւ կալանքը որպես խափանման միջոց ընտրված լինելու դեպքում դրա հիմնավոր լինելու կամ չլինելու հարցը:

http://armtimes.com

error

Կիսվեք լուրերով