27.10.2021

MasterNews

Օրվա գլխավոր լուրերը մեկ տեղում

Ռոբերտ Քոչարյանը պնդեց, որ դատարան գան եւ հարցաքննվեն ՍԴ նախկին դատավորները

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի գործով նիստի ժամանակ պաշտպան Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը միջնորդեց դատարան հրավիրել եւ հարցաքննվել Սահմանարդական դատարանի դատավորներին:

Երեկ Ալումյանը պատասխանելով մեր հարցին, թե ինչու է դատակոչել ՍԴ դատավորներին եւ նրանք ինչ առնչություն ունեն Քոչարյանի մեղադրանքի հետ, պատասխանել էր. «Պարոն Քոչարյանի մեղադրանքի մեջ, ի թիվս այլի, կա դրույթ, որ այդ ժամանակ ճնշում է եղել Սահմանադրական դատարանի դատավորի նկատմամբ: Ընդ որում, չի մասնավորեցվում՝ ինչպե՞ս է եղել ճնշումը, ո՞ր դատավորի նկատմամբ, եւ ՍԴ բոլոր դատավորներից անհասկանալի սկզբունքով ընտրվել է երկու դատավոր, երկուսն էլ հերքել են իրենց նկատմամբ ճնշումը։ Մենք միջնորդել ենք եւ դատարանում պատրաստվում ենք պնդել, որ պետք է հրավիրվեն ՍԴ մյուս դատավորները, որ հասկանանք՝ ի՞նչ ճնշումներ են եղել եւ ինչպե՞ս են դրանք արտահայտվել»։

Այսօր դատարանում Ալումյանն ասաց, որ միջնորդում են դատարան հրավիրել եւ հարցաքննել այն ժամանակ ՍԴ դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանին, Հրանտ Նազարյանին, Վալերի Պողոսյանին. Ալումյանի կողմից վկայակոչած մյուս դատավորների անունները լսելի չէր:

Պաշտպաններից Ռուբեն Սահակյանն էլ ասաց, որ քրեական գործում մենք չենք գտել որեւէ ցուցմունք, որը կհիմնավորի այն մեղադրանքը, որն առաջադրված է սահմանադրան դատարանի անդամների նկատմամբ գործադրված ճնշումներին: Ըստ նրա՝ առանց այդպիսի ցուցմունքների բացառվում է, որ վարույթն իրականացնող մարմինը, դատախազությունը թույլ տային, որ գործը հասներ դատարան եւ մեղադրանք առաջադրվեր այդ բովանդակությամբ: «Սա նշանակում է, որ կան ՍԴ անդամներ, որոնք հարցաքննվել են»,- ասաց Սահակյանը:

Վկաներին հարցաքննելու վերաբերյալ դիրքորոշում հայտնեց նաեւ Ռոբերտ Քոչարյանը՝ պնդելով, որպեսզի դատավորները գան եւ հարցաքննվեն: Ըստ նրա՝ կային մարդիկ, որոնք դեռ պետք է հարցաքննվեին նախաքննության ժամանակ, մինչդեռ ըստ նրա՝ ուղղորդված քննություն է իրականացվել եւ կան մարդիկ, որոնց դիտմամբ ժամանակին չեն հարցաքննել:

«Ես սա ուղղակի դիտում եմ որպես գիտակցված, մտածված, կողմնակալ մոտեցում ամբողջ քննության ընթացքում, եւ քանի որ գործին ծանոթ եմ, կասեմ, որ ամբողջ գործի էությունը, գործի վարույթն իրականացվել է հենց այս ճանապարհով: Նույնիսկ մարդիկ հարցաքննվում են, երբ որ տեսնում են իրենց ուզած պատասխանը չկա, շատ կարճ են կապում, ուղղակի հաջող հարցեր չեն տալիս, չեն շարունակում, սա է գործի էությունը: Ես գտնում եմ, որ այդ մարդիկ պետք է գան եւ այստեղ հարցաքննվեն», — ասաց նա:

Դատավորը, սակայն, մերժեց միջնորդությունը, միաժամանակ նշելով, որ քննության այլ փուլում կարող է անդրադառնալ այս միջնորդությանը:

http://armtimes.com

error

Կիսվեք լուրերով