Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը Բրյուսելում կարճ զրույց են ունեցել

MasterNews

Բրյուսելում Եվրամիության Արևելյան գործընկերության 10-ամյակի միջոցառումներին մասնակցող Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարճ զրույց են ունեցել։ Այդ մասին «Ազատությանն» ասել է Նիկոլ Փաշինյանը:

«Հնարավոր չէ լուծել որևէ հակամարտություն` կենտրոնանալով միայն ներգրավված կողմերից մեկի շահերի վրա, որովհետև կարծում եմ, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ամենակարևոր խոչընդոտը Ադրբեջանի դիրքորոշումն է` չերկխոսել Ղարաբաղի հետ: Ճշմարտությունն այն է, որ այս հակամարտությունը երեք կողմ ունի` Ադրբեջան, Լեռնային Ղարաբաղ և Հայաստան: Մենք կարծում ենք, որ շատ կարևոր է ունենալ բանակցային պատշաճ շրջանակ, որ հնարավոր լինի լուծել այս հակամարտությունը», — նշել է Հայաստանի վարչապետը։

Հարցին՝ այսօր խոսե՞լ է Ադրբեջանի նախագահի հետ, Փաշինյանն արձագանքել է. — «Այո, կարճ զրույց էր ընթացիկ իրավիճակի մասին»:

Հարցին էլ՝ նորից հանդիպելու ծրագրեր կա՞ն, Հայաստանի վարչապետը պատասխանել է. — «Դեռ պլաններ չկան, բայց վստահ եմ` որ բանակցությունները շարունակվելու են: Շատ կարևոր է, որ Լեռնային Ղարաբաղը վերադառնա բանակցային սեղանի շուրջ, դա շատ կարևոր է: Առանց Լեռնային Ղարաբաղի հնարավոր չէ ունենալ հարցի իրական կարգավորում»։

Փաշինյանն ու Ալիևը Եվրամիության մայրաքաղաք Բրյուսելում մասնակցում էին Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի անունից տրված ճաշին` Արևելյան գործընկերության 10-ամյակի առթիվ:

http://armtimes.com

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Անգելա Մերկելի ինքնաթիռին է բախվել օդանավակայանի մեքենաներից մեկը

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի ինքնաթիռին Դորտմունդի օդանավակայանում բախվել է ավտոմեքենա, Life.ru-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է Գերմանիայի օդուժի մամլո ծառայությունը: Հարվածի հետեւանքով կառավարական օդանավը վնասվածք է […]

Կարդացեք նաև

Share
Instagram
Telegram