Մահացել է Հայաստանի ժողովրդական արտիստ, բեմադրիչ Հրաչյա Աշուղյանը

MasterNews

Կյանքից հեռացել է Հայաստանի ժողովրդական արտիստ, բեմադրիչ Հրաչյա Աշուղյանը: Նա 80 տարեկան էր: Ծնվել է 1938 թվականին` Թբիլիսիում: Դերասան Գեվորգ Աշուղյանի որդին է:

Ավարտել է Երեւանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը, աշխատել է Երեւանի Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում: 1975-ից հայկական հեռուստաթատրոնում է եղել նախ որպես ռեժիսոր, հետո արդեն գլխավոր ռեժիսոր:

Դասավանդել է Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում եւ Մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետում: Հեռուստաթատրոնում բեմադրել է մի շարք ներկայացումներ, այդ թվում արտասահմանում:

Աշուղյանը Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ էր, ժողովրդական արտիստ, Երեւանի պատվավոր քաղաքացի:

http://yerkirmedia.am

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը Բրյուսելում կարճ զրույց են ունեցել

Բրյուսելում Եվրամիության Արևելյան գործընկերության 10-ամյակի միջոցառումներին մասնակցող Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարճ զրույց են ունեցել։ Այդ մասին «Ազատությանն» ասել է Նիկոլ Փաշինյանը: […]
Share
Instagram
Telegram