Հռիփսիմե Խուրշուդյանը զրկվել է 2008 թ. հետո նվաճած բոլոր տիտղոսներից. մարզիչը չի մեկնաբանում

MasterNews

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի պաշտոնական կայքում Հայաստանի կանանց ծանրամարտի հավաքականի նախկին անդամ Հռիփսիմե Խուրշուդյանի անվան դիմաց 0-ներ են: 2008 թվականից սկսած նրա մասնակցած բոլոր մրցումների նրա արդյունքները չեղյալ են հայտարարվել: Անվան դիմաց նաեւ ավելացված է՝ որակազրկված:

«Հայկական ժամանակ»-ը փորձեց հարցի վերաբերյալ պարզաբանում ստանալ ՀՀ Ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանից, սակայն նա հրաժարվեց խոսել: Կապ հաստատեցինք՝ Խուրշուդյանի ամուսնու՝ Տարոն Թովմասյանի հետ, որը նշեց, որ իրենց ոչինչ հայտնի չէ:

2008 թվականից հետո Խուրշուդյանը 3 անգամ դարձել է Եվրոպայի փոխչեմպիոն (2006, 2009, 2011 թթ), 1 անգամ բրոնզե մեդալակիր (2010 թ.), 1անգամ չեմպիոն (2016 թ.), 1 անգամ էլ բրոնզ է նվաճել աշխարհի առաջնությունում (2009 թ.):

Ավելի վաղ նա զրկվել էր 2012 թ. Լոնդոնի օլիմպիական խաղերում նվաճած բրոնզե մեդալից: Պատճառը Պեկին 2008-ում ու նույն Լոնդոն 2012-ում արգելված խթանիչներ օգտագործելն էր:

http://armtimes.com

 

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Կողոպուտ Սպիտակում. 160.000 ռուբլի և 30.000 դրամ հափշտակած անձը հայտնաբերվել է

Մայիսի 13-ին, ժամը 02.10-ին, Սպիտակ քաղաքի մի բնակիչ հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 00.30-ի սահմաններում, Իտալական թաղամասի 49 հասցեի տնակի պատուհանը թակել և […]
Share
Instagram
Telegram