Հայտնաբերվել է ահաբեկչության մասին կեղծ ահազանգի հեղինակը

MasterNews

2019 թվականի մայիսի 14-ին ժամը 14:10-ին ՀՀ ոստիկանության թեժ գծին ահազանգ էր ստացվել, որ ՀՀ կառավարության 3-րդ մասնաշենքում պայթուցիկ սարք է տեղադրված:
ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից ձեռնարկված անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ահաբեկչության մասին տրված ահազանգը կեղծ էր: Ահազանգը կատարվել էր ՀՀ ԱՆ «Նուբարաշեն ՔԿՀ-ում կալանքի տակ պահվող՝ ավազակության, յուրացման և փաստաթղթերի կեղծման համար մեղադրվող անձի կողմից: ՀՀ ԱՆ ՔԿԾ աշխատակիցների հետ համատեղ կատարված չնախատեսված խուզարկության արդյունքում կալանավորի խցում հայտնաբերվել են «wi-fi սարք, լիցքավորիչ և 5 բջջային հեռախոս, ինչպես նաև այն բջջային հեռախոսաքարտը, որով կատարվել է պայթուցիկի մասին կեղծ ահազանգը:
Ահաբեկչության մասին սուտ հաղորդման դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ-ում նյութեր են նախապատրաստվում:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

http://sns.am

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Հռիփսիմե Խուրշուդյանը զրկվել է 2008 թ. հետո նվաճած բոլոր տիտղոսներից. մարզիչը չի մեկնաբանում

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի պաշտոնական կայքում Հայաստանի կանանց ծանրամարտի հավաքականի նախկին անդամ Հռիփսիմե Խուրշուդյանի անվան դիմաց 0-ներ են: 2008 թվականից սկսած նրա մասնակցած բոլոր մրցումների նրա արդյունքները չեղյալ […]

Կարդացեք նաև

Share
Instagram
Telegram