17.10.2021

MasterNews

Օրվա գլխավոր լուրերը մեկ տեղում

Համազգային թատրոնի տնօրենի մրցույթը կկայանա մայիսի 30-ին. թեկնածուները երկուսն են, սակայն մեկի անունն է հայտնի

Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի տնօրենի մրցույթը կկայանա մայիսի 30-ին: Այս մասին ՀԺ-ն տեղեկացավ մշակույթի նախարարությունից: Թատրոնի տնօրենի պաշտոնի համար դիմել են 2 հոգի, սակայն թեկնածուների անունները մշակույթի նախարարությունը չի հրապարակում: Թեկնածուներից մեկը տնօրենի ներկայիս ԺՊ, թատրոնի դերասան Արման Նավասարդյանն է, մյուսի անունը հայտնի չէ:

Ամիսներ առաջ Համազգային թատրոնի անձնակազմն իրենց միջից ընտրեց թե՛ գեղարվեստական ղեկավար Նարինե Գրիգորյանին, թե՛ տնօրենի պաշտոնակատար Արման Նավասարդյանին: Ամենայն հավանականությամբ, տնօրենի պաշտոնը կզբաղեցի Արման Նավասարդյանը: Տնօրենի ԺՊ-ն այս ամիսների ընթացքում թատրոնի անձնակազմի հետ միասին բուռն աշխատանքներ է ծավալում, թե՛ ստեղծագործական, եւ թե՛ մնացած հարցերում թատրոնն աչքի է ընկնում իր ակտիվությամբ:

Համազգային թատրոնի անձնակազմը դեռեւս 6 ամիս առաջ բոյկոտեց նախկին տնօրեն եւ գեղարվեստական ղեկավար Վիգեն Չալդրանյանին, որին առանց իրենց կարծիքը հաշվի առնելու նշանակել էր մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանը: Չալդրանյանը նախ հրաժարական տվեց գեղարվեստական ղեկավարի, ապա նաեւ տնօրենի պաշտոնից: Ավելի ուշ հրաժարական տվեց նաեւ Ազգային կինոակադեմիայի նախագահի պաշտոնից: «Անահիտ» մրցանակաբաշխությունից գրեթե 2 ամիս առաջ ԱՄՆ-ից հրաժարականի գրավոր դիմում էր փոխանցել:

Թեեւ կինոգետ Հարություն Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում հայտնել էր, որ Չալդրանյանն առողջական խնդիրների պատճառով է հրաժարական տվել, սակայն ոչ մեկի համար էլ գաղտնիք չէ, որ վերջինիս հրաժարականը անմիջական կապ ուներ տարեսկզբին Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնում ծավալված խռովությունների հետ: Այս պահին Չալդրանյանը գտնվում է ԱՄՆ-ում, եւ հայտնի չէ՝ կվերադառնա, թե՝ ո՛չ:

http://armtimes.com

error

Կիսվեք լուրերով