Ըմբշամարտի ֆեդերացիան Միհրան Հարությունյանին հորդորում է «չկորցնել չափի զգացողությունը»

MasterNews

Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան հորդորում է Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Միհրան Հարությունյանին զերծ մնալ հավաքականի և թիմի մարզչի վերաբերյալ անզուսպ արտահայտություններից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ հանդիպման ժամանակ ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Խաչատրյանը պահանջեց հավաքականի թիմերի բոլոր մարզիկներից, որ չափի զգացողությունը չկորցնեն:

«Լևոն Ջուլֆալակյանն հայազգի ամենափառաբանված մարզիկներից է: Շատ շատերը կերազեին իր նվաճումների կեսն ունենալ: Մարզիկը չի կարող իր ուզելով որտեղ ասես մարզվի, և հետո գա ու պահանջի հավաքականի թիմում իր տեղը»,-առանձնացրեց ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արայիկ Բաղդադյանը: Վերջինս շեշտեց, որ յուրաքանչյուր մարզիկ պարտավոր է մասնակցելու երկրի ներքին առաջնությանը:

Օրեր առաջ Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Միհրան Հարությունյանը հարցազրույցի ընթացքում ասել էր, որ «Լեւոն Ջուլֆալակյանը չէ, որ պետք է որոշի՝  ես տեղ ունեմ հավաքականում, թե ոչ։ 2013 թվականին էլ ինձ չէր ցանկանում Լեւոն Ջուլֆալակյանը, բայց ես վաստակեցի իմ տեղը իմ հավաքականում։ Այս անգամ էլ այդպես կլինի»:

Միհրան Հարությունյանը Ռիոյի Օլիմպիական խաղերից հետո ըմբշամարտի ոչ մի մրցաշարի չի մասնակցել: Հանդես է գալիս մարտեր առանց կանոններում:

http://yerkirmedia.m

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Ռոբերտ Քոչարյանը պնդեց, որ դատարան գան եւ հարցաքննվեն ՍԴ նախկին դատավորները

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի գործով նիստի ժամանակ պաշտպան Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը միջնորդեց դատարան հրավիրել եւ հարցաքննվել Սահմանարդական դատարանի դատավորներին: […]
Share
Instagram
Telegram