Բակո Սահակյանը և Արկադի Ղուկասյանը դիմել են դատարանին՝ երաշխավորելով ազատության մեջ Քոչարյանի պատշաճ վարքագիծը

MasterNews

Արցախի ներկա եւ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը եւ Բակո Սահակյանը երաշխավորություն են ներկայացրել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու վերաբերյալ:

Այս մասին այսօր Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում հրապարակեց Քոչարյանի պաշտպաններից Հովհաննես Խուդոյանը:

Բակո Սահակյանի եւ Արկադի Ղուկասյանի դիմումում մասնավորապես ասվում է.

«Հարգելի՛ դատարան, գիտակցելով 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ գործի նկատմամբ հասարակության մեծ հետաքրրքությունը եւ միջազային հանրության ուշադրությունը, կարեւորելով որ գործի բացահայտումը պետք է կատարվի բացառապես իրավական ճանապարհով արդար դատաքննության իրականացման միջոցով, հաշվի առնելով Արցախի հանապետության առաջին եւ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մեծ վաստակը հայկական երկու հանրապետությունների կայացման հարցում, նրա հսկակաայան ավանդը արցախյան պատերազմում եւ հայոց բանակաշինության մեջ երաշխավորում ենք, որ Ռոբերտ Քոչարյանի նկամտամբ որպես խափանման միջոց կալանավորումը դադարեցնելու դեպքում վերջինս կդրսեւորի պատշաճ վարքագիծ չի խոչընդոտի գործի քննությանը, չի խուսափի վարույթն իրականացնող մարմնին ներկայանալուց եւ  չի կատարի քրեական օրենսգրքով չթույլատրվող արարք: Երաշխավորում ենք՝ ազատության պայմաններում դատավարության ողջ ընթացքում նրա դատարանին ներկայանալը, խնդրում են կիրառված կալանավորումը փոխարինել ազատությունից զրկելու հետ չկապված խափանման միջոցով»:

Պաշտպանները միջնորդեցին այս հարցը քննարկել հիմա: Նախագահող դատավոր Դավիթ Գրիգորյանը, սակայն, ասաց, որ այն անձը, ով երաշխավոր լինելու ակնկալիքով դիմել է դատարանին, պետք է ներկայանա դատարան եւ իր կամարտահայտությունը վերահաստատի դատարանում, բացի այդ՝ դատարանը պետք է երաշխավորողին պարզաբանի իր իրավունքներն ու պարտականությունները։ Պաշտպանները խոոստացան մինչեւ այսօրվա դատական նիստի ավարտը ճշտել, թե երբ կարող են նախագահները ներկայանալ դատարան:

http://armtimes.com

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Չինաստանը հետայսու եւս աջակցելու է Հայաստանի զարգացմանը նպաստող նախագծերին. Սի Ծինփինը՝ Փաշինյանին

Աշխատանքային այցով Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ժողովրդական ներկայացուցիչների պալատում հանդիպում է ունեցել ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի հետ: Ինչպես հայտնում են կառավարության մամուլի […]

Կարդացեք նաև

Share
Instagram
Telegram