Անգելա Մերկելի ինքնաթիռին է բախվել օդանավակայանի մեքենաներից մեկը

MasterNews

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի ինքնաթիռին Դորտմունդի օդանավակայանում բախվել է ավտոմեքենա, Life.ru-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է Գերմանիայի օդուժի մամլո ծառայությունը:

Հարվածի հետեւանքով կառավարական օդանավը վնասվածք է ստացել: Պարզվում է, արդեն կայանված կառավարական Global 5000 ինքնաթիռին բախվել է օդանավակայանի ծառայողական ավտոմեքենան: Պատճառն այն է, որ վարորդը մոռացել է միացնել ձեռքով արգելակումը եւ հեռացել է մեքենայից, ինչից հետո այն սկսել է առաջ շարժվել:

Միջադեպի պահին կանցլերն ինքնաթիռում չի եղել, սակայն նա ստիպված է եղել Դորտմունդից թռչել մեկ այլ՝ Գերմանիայի պաշտպանության նախարարության օդանավով:

Հիշեցնենք, որ սա Անգելա Մերկելի ինքնաթիռի հետ կապված առաջին միջադեպը չէ: Անցյալ տարվա նոյեմբերին Գերմանիայի կանցլերի ինքնաթիռն արտակարգ վայրէջք էր կատարել, երբ Մերկելը մեկնում էր Արգենտինա՝ մասնակցելու G20-ի գագաթնաժողովին: Ինքնաթիռի հետ կապված տեխնիկական խնդիրներ էին առաջացել:

Նա ստիպված էր եղել թռչել սովորական չվերթով և ուշացել էր գագաթաժողովից:

http://armtimes.com

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Ալյասկայում առնվազն հինգ մարդ է զոհվել երկու ինքնաթիռների բախման հետեւանքով

ԱՄՆ-ի Ալյասկայի նահանգում հինգ մարդ է զոհվել, մեկն անհետ կորած է համարվում երկու հիդրոինքնաթիռների կործանման հետեւանքով: Այդ մասին հայտնել է NBC News հեռուստաալիքը՝ վկայակոչելով Princess Cruises ճամփորդական ընկերությունը: Ավելի վաղ Ketchikan KRBD ռադիոկայանը, հղում […]
Share
Instagram
Telegram