Ալյասկայում առնվազն հինգ մարդ է զոհվել երկու ինքնաթիռների բախման հետեւանքով

MasterNews

ԱՄՆ-ի Ալյասկայի նահանգում հինգ մարդ է զոհվել, մեկն անհետ կորած է համարվում երկու հիդրոինքնաթիռների կործանման հետեւանքով: Այդ մասին հայտնել է NBC News հեռուստաալիքը՝ վկայակոչելով Princess Cruises ճամփորդական ընկերությունը:

Ավելի վաղ Ketchikan KRBD ռադիոկայանը, հղում անելով ԱՄՆ-ի առափնյա պահպանությանը, հայտնել էր, որ մայիսի 13-ին երկու ինքնաթիռներ են աղետի ենթարկվել Ալյասկայում՝ Քեթչիքան քաղաքի մերձակայքում: Միջադեպի հետեւանքով տասը մարդ վիրավորվել է, վեցը համարվում են անհետ կորած: Ինչպես նշել է հեռուստաալիքը, Princess Cruises ընկերության հիդրոինքնաթիռներն էքսկուրսիայից ետ էին տանում ուղեւորներին, երբ տեղական ժամանակով մոտավորապես 13:00-ին (Երեւանի ժամանակով 01:00-ին) բախվել են իրար: Զոհվածների թվում են չորս ուղեւոր եւ եւ մեկ օդաչու: Տասը տուժածներ տեղափոխվել են հիվանդանոց, նրանցից մեկը գտնվում Է ծայրահեղ ծանր, եւս երեքը՝ ծանր վիճակում։

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Ջրանջատում՝ Երևանի Կենտրոն վարչական շրջանում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, մայիսի 14-ին ժամը 10.00-18:00 կդադարեցվի Երևանի Կենտրոն վարչական շրջանի Լեո փողոցի, Պարոնյան 2-15, Մաշտոցի 3, […]
Share
Instagram
Telegram