Քոչարյանի պաշտպանները ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեցին գործով դատավորին

MasterNews

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները քիչ առաջ ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեցին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանին: Որքանով լսելի էր ապակիներից այն կողմ գտնվող լրագրողներին՝ Ալումյանի ներկայացրած ինքնաբացարկի հիմքերից մեկն այն է, որ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, որը այս գործով հանդիսանում է որպես կողմ, նիստերի դահլիճ է մտել դատավորի համար նախատեսված ծառայողական մուտքով։ Մասնավորապես Ալումյանի խոսքով՝ այս հանգամանքը կարող է կասկած հարուցել այն հանգամանքի վրա, որ դատավորը չի պահպանել դատավարական կողմերի հավասարության սկզբունքը։ Երկրորդ հիմքն, ըստ Ալումյանի, այն է, որ դատավորը կարճ ժամանակահատվածում չէր կարող ծանոթանալ քրեական գործի 80 հատոր նյութերին եւ Քոչարյանի խափանման միջոցի հարցի վերաբերյալ որոշում կայացնել։

«Մեր հարցին ի պատասխան դատավորը չժխտեց, որ ըստ էության, ծանոթ չէ քրեական գործի ողջ նյութերին։ Հայտնի չէ նաեւ, թե դատավորը քրեական գործի ո՞ր նյութերն է հաշվի առնելու՝ Քոչարյանի խափանման միջոցի հարցը լուծելիս»,–միջնորդություն ներկայացելիս ասաց Հայկ Ալումյանը։ «Մեզ զրկում եք Քոչարյանի պաշտպանությունն արդյունավետ կերպով իրականացնելու հնարավորությունից»,–հայտարարեց Ալումյանը։

Երրորդ հիմքն, ըստ նրա, Դավիթ Գրիգորյանի վերաբերյալ ԲԴԽ–ում առկա կարգապահական վարույթն է։ Նշենք, որ դատավոր Դավիթ Գրիգորյանը նախկինում հրաժարվել էր քննել Քոչարյանի խափանման միջոցի հարցը՝ պատճառաբանելով, որ այդ օրը նա հերթապահ չի եղել։ Այս հիմքով ԲԴԽ–ում նրա նկատմամբ կարգապահական վարույթ էր հարուցվել։ Ալումյանի խոսքով, ԲԴԽ–ում նման վարույթի առկայությունը կարող է որպես լծակ օգտագորվել Դավիթ Գրիգորյանի դեմ՝ նրա անկախությունն այս գործով սահմանափակելու համար։ Ալումյանի խոսքով՝ այս հանգամանքը կարող է կաշկանդել դատավորին:

Նշենք, որ մինչ Ալումյանը ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացնում դատավորին, ԲԴԽ–ն հաղորդագրություն տարածեց Դավիթ Գրիգորյանի նկատմամբ հարուցված կարգապահական վարույթի վերաբերյալ։ Ըստ այդմ՝ ԲԴԽ–ն այսօր որոշել է Դատավորների ընդհանուր ժողովի կարգապահական հարցերի հանձնաժողովի միջնորդությունը բավարարել եւ դատավոր Դավիթ Գրիգորյանին հայտարարել նախազգուշացում: Մեղադրող դատախազները առարակեցին, թե ինչ հիմքով՝ լսելի չէր:

Միջնորդության վերաբերյալ դիրքորոշում հայտնեց նաեւ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: Խոսելով իր ծառայողական մուտքից մտնելու մասին՝ գլխավոր դատախազն ասաց. «Ես կողմ եմ հանդես գալիս եւ դատարանը պարտավոր է ապահովել ցանկացած կողմի լիազորությունների իրականացումը: Ինքնաբացարակի վերաբերյալ որոշումը կհրապարակվի վաղը՝ մայիսի 14-ին ժամը 12։30-ին։

http://armtimes.com

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Ռուս սահմանապահները Հայաստանի տարածք թմրամիջոցների անցկացնելու երկու փորձ են կանխել

Ռուս սահմանապահները Հայաստանի տարածք թմրամիջոցների անցկացնելու երկու փորձ են կանխել: Հայաստանում ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Մեղրիի սահմանապահ վարչության […]
Share
Instagram
Telegram