Քոչարյանի աջակիցները թույլ չտվեցին, որպեսզի դատարան մտնի տուժողների ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը

MasterNews

Ռոբերտ Քոչարյանի աջակիցները թույլ չտվեցին, որպեսզի դատարան մտնեն Մարտի 1-ի գործով տուժողների ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանն ու Միջազգային եւ անվտանգության hարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը:

Ստյոպա Սաֆարյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ իր քույրը՝ Սեդա Սաֆարյանը, ծանուցում չի ստացել, սակայն նրա ներկայությունը պարտադիր է: Սեդա Սաֆարյանն էլ նշեց, որ տուժողների ներկայացուցիչ է:

«Միայն տեսա, որ Վահեն (փաստաբան Վահե Գրիգորյան) է մասնակցում: Իմ վստահորդը քիչ առաջ զանգահարեց՝ Արթուր Ավագյանը: Նրա շահերի համար եմ եկել, որ մասնակցեմ նիստին»,- ասաց Սեդա Սաֆարյանը:

Քոչարյանի աջակիցները Ստյոպա Սաֆարյանին սադրիչ էին անվանում:

Նշենք, որ մինչ այս էլ նրանք հարվածել էին քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիին: Գասպարին այտոսկրի շրջանում վնասվածք է ստացել:

http://armtimes.com

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Քոչարյանի պաշտպանները ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեցին գործով դատավորին

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները քիչ առաջ ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեցին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանին: Որքանով լսելի էր ապակիներից այն կողմ գտնվող լրագրողներին՝ Ալումյանի […]

Կարդացեք նաև

Share
Instagram
Telegram