Փարաքար գյուղում հրդեհի բարդության «ԲԻՍ-1» կանչով դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ

MasterNews

Մայիսի 13-ին, ժամը 19:06-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Փարաքար գյուղի Կոմիտասի փողոցում՝ լաքերի արտադրամասում, հրդեհ է բռնկվել:

Հրդեհի բարդության «ԲԻՍ-1» կանչով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:38-ին, մարվել՝ 19:58-ին:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

http://yerkirmedia.am

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Պայթյունի մասին ահազանգը կեղծ է եղել. հյուրանոցում վտանգավոր ոչինչ չի հայտնաբերվել

Մայիսի 13-ին, ժամը 17:22-ին 911 ծառայությանը տեղեկություն էր հաղորդվել, որ 30 րոպեից պայթյուն է տեղի ունենալու Երևան քաղաքի Աբովյան 8 հասցեում գտնվող հյուրանոցում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի […]
Share
Instagram
Telegram