Ռուս սահմանապահները Հայաստանի տարածք թմրամիջոցների անցկացնելու երկու փորձ են կանխել

MasterNews

Ռուս սահմանապահները Հայաստանի տարածք թմրամիջոցների անցկացնելու երկու փորձ են կանխել: Հայաստանում ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Մեղրիի սահմանապահ վարչության աշխատակիցները «Ագարակ» անցակետում Իրանից Հայաստան ժամանող բեռնատար տրանսպորտային միջոցի խուզարկության ընթացքում վարորդի անձնական իրերի մեջ հայտնաբերել են պլաստիկ փաթեթ, որում եղել է 16 դեղահաբ, որոնք ենթադրաբար պարունակում են «Մեթադոն» տեսակի թմրանյութ: Հայտնաբերվածի ընդհանուր քաշը 3.6 գրամ է:

Հայաստան մուտք գործող մեկ այլ տրանսպորտային միջոցի խուզարկության արդյունքում էլ Շվեյցարիայի քաղաքացու մոտ հայտնաբերվել է 4 պլաստիկ՝ 10 դեղահաբով, որոնք ենթադրաբար պարունակում են «Տրամադոլ» տեսակի թմրանյութ ընդհանուր 4 գրամ քաշով, թափանցիկ գույնի հեղուկով սրվակ, ինչպես նաև 12 սպիտակ դեղահաբ, որոնք ենթադրաբար պարունակում են «Կոդեին» տեսակի թմրամիջոց:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ հայտնաբերված իրերը Հայաստանի օրենսդրությամբ համարվում են թմրամիջոցներ, որոնց ներմուծումը ՀՀ տարածք արգելված է: Ձերբակալված քաղաքացիները սահմանված կարգի համաձայն փոխանցվել են Հայաստանի իրավապահ մարմիններին՝ իրականացված հանցագործությունների բոլոր հանգամանքները պարզելու համար:

http://armtimes.com

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահին ու խորհրդարանականներին

Աշխատանքային այցով Լյուքսեմբուրգի Մեծ Դքսությունում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է այդ երկրի Պատգամավորների պալատ: Վարչապետին դիմավորել է Պատգամավորների պալատի նախագահ Ֆերնանդ Էտգենը: Ինչպես տեղեկացնում […]
Share
Instagram
Telegram