Պուտինը շնորհավորել է Արմեն Սարգսյանին

MasterNews

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 74-ամյակի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին:

Վլադիմիր Պուտինը մասնավորապես նշել է, որ Ռուսաստանը և Հայաստանը համատեղ պայքար են մղել ֆաշիզմի դեմ և մեծագույն զոհողությունների գնով կարողացել են հաղթանակ տոնել: «Վստահ եմ, որ ռուս-հայկական հարաբերությունները, որոնք հիմնված են եղբայրական բարեկամության ավանդույթների վրա, այսուհետ ևս զարգանալու են ինչպես երկկողմ հիմքի վրա, այնպես էլ եվրասիական տարածաշրջանում փոխշահավետ ինտեգրացիոն գործընթացների համատեքստում: Հայրենական Մեծ պատերազմի՝ Հայաստանում բնակվող վետերաններին փոխանցեք իմ ամենաանկեղծ շնորհավորանքները, մաղթում եմ նրանց քաջառողջություն, բարօրություն և երկար տարիների կյանք»,- ասվում է Վլադիմիր Պուտինի շնորհավորական ուղերձում:

Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի տարեդարձի առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձներ են հղել նաև Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, ինչպես նաև այդ երկրի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը:

http://yerkirmedia.am

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

ԿԳՆ-ն հրապարակել է այն դպրոցների ցանկը, որտեղ ծնողներին կօգնեն հայտագրել առաջին դասարանցի երեխաներին

ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը հրապարակել է այն դպրոցների ցանկը, որտեղ տեխնիկական աջակցություն են տրամադրելու առաջին դասարանցիների այն ծնողներին, որոնք ինչ-ինչ պատճառներով հնարավորություն չեն ունենա […]
Share
Instagram
Telegram