Մեքսիկայի Միչոական նահանգի Կոնգրեսը ճանաչել ու դատապարտել է Հայոց ցեղասպանությունը

MasterNews

Մեքսիկայի Միչոական նահանգի Կոնգրեսում մայիսի 7-ին ընդունվել է Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող հայտարարություն։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, փաստաթուղթը ներկայացվել է կառավարող «Մորենա» կուսակցության պատգամավոր Կրիստինա Պորտիլյո Այալայի կողմից։ Հայտարարության ընդունումից հետո Կոնգրեսը մեկ րոպե լռությամբ հոտընկայս իր հարգանքն է մատուցել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին։ Փաստաթղթի ընդունմանը ներկա է գտնվել Միչոականում ՀՀ պատվո հյուպատոս Հակոբ Սահակյանը։

Սա առաջին դեպքն է, երբ Մեքսիկայում օրենսդիր մարմնի կողմից ընդունվում է Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող հայտարարություն։

http://armtimes.com

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Քոչարյանի աջակիցները թույլ չտվեցին, որպեսզի դատարան մտնի տուժողների ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը

Ռոբերտ Քոչարյանի աջակիցները թույլ չտվեցին, որպեսզի դատարան մտնեն Մարտի 1-ի գործով տուժողների ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանն ու Միջազգային եւ անվտանգության hարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր, քաղաքագետ Ստյոպա […]

Կարդացեք նաև

Share
Instagram
Telegram