17.10.2021

MasterNews

Օրվա գլխավոր լուրերը մեկ տեղում

Մեկնարկել է Հայաստանի և Լյուքսեմբուրգի վարչապետների հանդիպումը

Լյուքսեմբուգում մեկնարկել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Լյուքսեմբուրգի վարչապետ Քսավյե Բեթելի հանդիպումը։

Համատեղ լուսանկարահանման արարողությունից հետո Լյուքսեմբուրգի վարչապետը փորձեց հայերենով շնորհակալություն հայտնեց լրատվամիջոցներին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը Լյուքսեմբուրգից, երկու երկրների վարչապետների առանձնազրույցին հաջորդելու է հանդիպում ընդլայնված կազմով։

Ընդլայնված կազմով հանդիպմանը հայկական կողմից մասնակցում է Լյուքսեմբուրգում և Բելգիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թաթուլ Մարգարյանը, վարչապետի գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանը, վարչապետի օգնական Հրաչյա Թաշչյանը և վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը։

Լյուքսեմբուրգյան կողմից հանդիպմանը ներկա են վարչապետի տնտեսական գծով խորհրդական Մարկ Բալտեսը, վարչապետի դիվանագիտական հարցերով խորհրդական Պատրիկ Հեմմերը, վարչապետի մամուլի խոսնակ Լիզ Թիելեն։

Հանդիպման օրակարգում երկկողմ հետարքրքություն ներկայացնող հարցեր են։

Հայաստանի Հանրապետության և Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992թ. հունիսի 11-ին:

http://zham.am

error

Կիսվեք լուրերով