Մալայանի կենտրոնում կատարվածը դեղի օգտագործման կանոնների խախտման հետևանք է

MasterNews

Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում: Այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ ամփոփելով պաշտոնավարման մեկ տարին:

«Մեր կողմից ներգրավված են դեղերի փորձագիտական կենտրոնի և հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնի աշխատակիցները, որպեսզի պարզվի միջադեպի իսկությունը: Եթե դա լինի անփույթ վերաբերմունք բուժաշխատողների կողմից, ապա կունենա իրավական հետևանք` քրեական գործի շրջանակներում»,-ասաց Թորոսյանը:

Նա նշեց, որ իրենց ունեցած նախնական տեղեկությունների համաձայն` դեղը ներմուծվել է պատշաճ և դեղի սերիան համապատասխանել է գրանցման պահանջներին: «Որևէ խնդիր ներմուծման փորձաքննության ժամանակ չի հայտնաբերվել, հետևաբար պետք է ենթադրել, որ դա եղել է դեղի օգտագործման կանոնների խախտում»,-նշեց նախարարը՝ հավելելով, որ ամենը կպարզվի փորձաքննությունների արդյունքում:

Արսեն Թորոսյանը նշեց, որ դեղի գնման գործընթացը «Նատալի ֆարմ»-ի հետ կապ չունի և Առողջապահության համաշխարհային կազմակերպության չափորոշիչներով դեղը ներարկման համար ևս կիրառելի է:

Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում օրեր առաջ «Ավաստին» դեղամիջոցի ներարկումը կենտրոնում բուժվող վեց հիվանդների մոտ տեսողության խնդիրներ էր առաջացրել:

http://yerkirmedia.am

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Մի շարք բնակավայրերի և ԱԳԼՃԿ-ների գազամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով մայիսի 14-ին ժամը 10.00-ից մինչև ժամը 17.00-ն կդադարեցվի Երևան քաղաքի Շենգավիթի վարչական շրջանի Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 13, […]
Share
Instagram
Telegram