Հակառակորդի կրակոցից վիրավորված 21-ամյա ժամկետային զինծառայողը գիտակցության է եկել

MasterNews

Հակառակորդի կրակոցից վիրավորում ստացած 21-ամյա շարքային զինծառայող Ագանիկ Զորոգլյանը գիտակցության է եկել: Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում ասաց Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ Ագանիկ Զորոգլյանը վիրավորվել էր մայիսի 4-ին՝ ժամը 16:05-ի սահմանում, Պաշտպանության բանակի հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում՝ հակառակորդի կողմից արձակված կրակոցից: Վիրավոր զինծառայողին տեղափոխել էին Երևան: Նրա վիճակը գնահատվում էր ծայրահեղ ծանր:

Պայմանագրային զինծառայող Արգիշտի Սեփխանյանի առղջական վիճակում ևս դրական դինամիկա կա: 32-ամյա պայմանագրային զինծառայողը վիրավորում էր ստացել ապրիլի 30-ին Տավուշում՝ կրկին հակառակորդի կրակոցից:

http://hetq.am

 

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Մեքսիկայի Միչոական նահանգի Կոնգրեսը ճանաչել ու դատապարտել է Հայոց ցեղասպանությունը

Մեքսիկայի Միչոական նահանգի Կոնգրեսում մայիսի 7-ին ընդունվել է Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող հայտարարություն։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, փաստաթուղթը ներկայացվել է կառավարող «Մորենա» կուսակցության […]
Share
Instagram
Telegram