«Եվրատեսիլ-2019»-ի պաշտոնական մեկնարկը տրված է

MasterNews

Իսրայելի մայրաքաղաք Թել-Ավիվում երեկ երեկոյան կայացել է «Եվրատեսիլ-2019» երգի մրցույթի բացման հանդիսավոր արարողությունը:

Արարողության ընթացքում բոլոր 41 երկրների պատվիրակությունները անցել են «նարնջագույն» գորգով: Հայաստանի մասնակիցը ներկայացել է հետաքրքիր լուծումներով ճերմակ կոստյումով:

Հիշեցնենք, որ «Եվրատեսիլում» Հայաստանը ներկայացնելու է Սրբուկը՝ «Walking Out» երգով, որի բառերը գրել է Գարիկ Պապոյանը, իսկ երաժշտությունը Lost Capital-ը:

«Եվրատեսիլ-2019 երգի մրցույթը կայանալու է մայիսի 14-18-ը, մասնակցելու է 41 երկրի ներկայացուցիչ։ Սրբուկը ելույթ է ունենալու մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` մայիսի 16-ին՝ առաջին համարի ներքո:

 

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Մեկնարկել է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով առաջին դատական նիստը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուս պաշտոնյաների գործով առաջին դատական նիստը տեղի կունենա այսօր՝ մայիսի 13-ին, ժամը 14։00-ին։ Քննարկվելու է խափանման միջոցի հարցը: Երկրորդ […]
Share
Instagram
Telegram