ԱԺ նախագահը ստորագրել է անցումային արդարադատության թեմայով խորհրդարանական լսումներ հրավիրելու որոշում

MasterNews

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը որոշում է ստորագրել մայիսի 24-ին Ազգային ժողովի դահլիճում «Անցումային արդարադատության գործիքների կիրառման հեռանկարները Հայաստանում»խորագրով խորհրդարանական լսումներ հրավիրելու վերաբերյալ։  Արարատ Միրզոյանն այս մասին գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Տարբեր առիթներով խոսել եմ Հայաստանում անցումային արդարադատության կիրառման հնարավորության վերաբերյալ։ Քանիցս վերահաստատել եմ այս հարցում լավագույն լուծումները գտնելու մեր քաղաքական թիմի հանձնառությունը։

Վստահ եմ, որ լավագույն լուծման համար պարտադիր նախապայման են առավելագույնս ներառական լայն քննարկումները, որոնք հնարավորությոուն կտան պարզել, թե հանրության տարբեր շրջանակներն, այդ թվում քաղաքական ուժերի ներկայացուցիչները, մասնագիտական ու ակադեմիական շրջանակները, քաղաքացիական հասարակության կազմակերպությունները, ինչպես նաև հետաքրքրված քաղաքացիները ինչպես են գնահատում Հայաստանում անցումային արդարադատության կիրառման անհրաժեշտությունը, ինչ պատկերացումներ ունեն դրա վերաբերյալ և ինչ ակնկալիքներ ունեն այդ գործընթացից։

Ուստի, որոշակի նախապատրաստական աշխատանքներից հետո այսօր որոշում եմ ստորագրել մայիսի 24-ին Ազգային ժողովի դահլիճում «Անցումային արդարադատության գործիքների կիրառման հեռանկարները Հայաստանում» խորագրով խորհրդարանական լսումներ հրավիրելու վերաբերյալ։

Լսումների ընթացակարգը և մասնակցության հայտերի վերաբերյալ տեղեկատվությունը հասանելի է Ազգային ժողովի կայքում»,- գրել է Միրզոյանը։

http://yerkirmedia.am

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Փարաքար գյուղում հրդեհի բարդության «ԲԻՍ-1» կանչով դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ

Մայիսի 13-ին, ժամը 19:06-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Փարաքար գյուղի Կոմիտասի փողոցում՝ լաքերի արտադրամասում, հրդեհ է բռնկվել: Հրդեհի բարդության «ԲԻՍ-1» կանչով դեպքի […]
Facebook
Instagram
Telegram