Ապօրինի ծառահատման դեպք Ստեփանավանի անտառտնտեսությունում.

MasterNews

Մայիսի 3-ին տեղեկեւթյուն էր ստացվել, որ Ստեփանավանի անտառտնտեսության Ստեփանավանի անտառպետության թիվ 12 պահաբաժնում ապօրինի հատվել են տարբեր տրամաչափի և տեսակի տասնյակ ծառեր:

Մայիսի 10-ին ոստիկանության Ստեփանավանի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, նույն օրը, ժամը 18.15-ին, բաժին են ներկայացվել 23-ամյա Հակոբ Ա․-ն և 24-ամյա Միքայել Գ․-ն, որոնք նույնաբովանդակ բացատրություններ են տվել, որ նախնական պայմանավորվածությամբ, հունվար-փետրվար ամիսներին ձեռնասղոցով պարբերաբար ապօրինի հատել են շուրջ 100 ծառ։ Ստացված փայտանյութը ձեռնասայլով տեղափոխել են իրենց տների բակեր ու մասնատել։ Փայտանյութի մի մասը անձամբ են օգտագործել, իսկ մյուս մասը՝ մեկ խորանարդը 12.000-14.000 դրամով վաճառել են տարբեր անձանց:

ՀՀ ոստիկանության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, ձեռնասղոցը հայտնաբերվել է:
Ձեռնարկվում են միջոցառումներ գնորդների ինքնությունը և կատարվածի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Նշանակվել է մասնագիտական ստուգում՝ պետությանը պատճառված վնասի չափը պարզելու համար:
Քննությունը շարունակվում է։

armtimes.com

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Աչաջուր գյուղում ավտոմեքենա է այրվել

Մայիսի 12-ին, ժամը 00:28-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Աչաջուր գյուղում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից […]
Share
Instagram
Telegram