Ռուսաստանը կշարունակի աջակցել Բաքվին ու Երեւանին՝ ԼՂ հարցում փոխզիջումային լուծումներ գտնելու հարցում. ՌԴ ԱԳՆ

MasterNews

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը հաղորդագրություն է հրապարակել մայիսի 12-ինԱդրբեջանի, Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ կնքված  հրադադարի համաձայնագիրն ուժի մեջ մտնելու 25-ամյակի առթիվ:

«ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացը բարդ է: Այն ապրում է վերելքներ ու անկումներ: Անհրաժեշտ է ժամանակ եւ մասնակիցների քաղաքական կամքը՝ կարգավորման առանցքային հայեցակետերի վերաբերյալ համաձայնություն ձեռք բերելու համար: Մենք տեսնում ենք կողմերի պատրաստակամությունը շարունակելու համատեղ աշխատանքը, որն ուղղված է կայուն խաղաղության հաստատմանը: Այս մասին, մասնավորապես, վկայում են Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների՝ Վիեննայում կայացած հանդիպման եւ Մոսկվայում ԱԳ նախարարների հանդիպման արդյունքները», — ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ:

Դրանում նաեւ նշվում է, որ Մոսկվան «կշարունակի ակտիվ աջակցություն ցուցաբերել Բաքվին ու Երեւանին ԼՂ հարցում փոխզիջումային հանգուցալուծումներ գտնելու հարցում։ Ինչպես նախկինում, կշարունակենք հետեւողական միջնորդական ջանքեր գործադրել՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի հետ միասին»:

armtimes.com

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Առաջիկա 5 տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետության երեխաների առնվազն 70%-ը կապահովվի նախակրթարաններով

Առաջիկա 5 տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետության երեխաների առնվազն 70%-ը կապահովվի նախակրթարաններով։ Այս մասին մայիսի 11-ին մեկնարկած «Իմ քայլը հանուն Գեղարքունիքի մարզի» գործարար համաժողովի ընթացքում ասաց […]

Կարդացեք նաև

Share
Instagram
Telegram