Չվող թռչունների համաշխարհային օրվան ընդառաջ Սևանի ափը մաքրվել է պլաստիկից

MasterNews

Մայիսի 11-ին «Սևան» ազգային պարկի Որորների կղզու հարակից հատվածում Բնապահպանության նախարարության նախաձեռնությամբ կազմակերպվել են «Չվող թռչունների համաշխարհային օրվան» նվիրված միջոցառումներ, որոնց ընթացքում իրականացվել են տարածքն աղբից մաքրման, պլաստիկի տարանջատման աշխատանքներ։ Սևանում է գտնվում կարմիրգրքային Հայկական որորի՝ աշխարհում մեծությամբ երկրորդ գաղութը(Ամենամեծը՝ Արփի լճում է)։

ՀՀ բնապահպանության նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ մաքրման աշխատանքների  ավարտից հետո կազմակերպվել է էքսկուրսիա Որորների կղզու հարակից ափ, դպրոցականների և ուսանողների համար կազմակերպվել է թռչունների դիտարկում և լուսանկարահանում։

Միջոցառմանը մասնակցել են Արարատի մարզի Այնթապի թիվ 2 միջնակարգ դպրոցի «Բնասերներ» խմբակի աշակերտներ, Պետական մանկավարժական համալսարանի ուսանողներ, Հայաստանի թռչնադիտորդների ասոցիացիայի, «TSE Դեպի կայուն համակարգեր» և ISSD հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, «Սևան» ազգային պարկի աշխատակիցներ։

Բնապահպանության նախարարի իրավախորհրդատու Կարեն Աղաբաբյանը տեղեկացրել է, որ 2019 թվականի «Չվող թռչունների համաշխարհային օրվա»(մայիսի 12) խորագիրը ՄԱԿ-ը սահմանել է «Թռչունները և պլաստիկը»։ Աղաբաբյանը ներկաներին  իրազեկել է ջրլող թռչուններին սպառնացող վտանգների՝ հատկապես ջրավազանները պլաստիկով աղտոտելու վտանգների մասին, ծանոթացրել թռչունների հաշվառման և օղակավորման աշխատանքների հետ։

Մաքրման արդյունքներում տարանջատված պլաստիկը ISSD հասարակական կազմակերպությունը տեղափոխել  և հանձնել է վերամշակման։

armtimes.com

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Միհրան Հարությունյան. «Ուզում եմ հետ բերել այն, ինչ գողացել էին «Ռիո-2016»-ի ժամանակ»

Կրասնոդարում մայիսի 17-ին տեղի կունենա  «Չեմպիոններ գավաթ» ըմբշամարտի մրցաշարը, որը կազմակերպել է հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Ստեփան Մարյանյանը: Մրցաշարին մասնակցելու են բազամաթիվ  հայտնի […]
Share
Instagram
Telegram