Միհրան Հարությունյան. «Ուզում եմ հետ բերել այն, ինչ գողացել էին «Ռիո-2016»-ի ժամանակ»

MasterNews

Կրասնոդարում մայիսի 17-ին տեղի կունենա  «Չեմպիոններ գավաթ» ըմբշամարտի մրցաշարը, որը կազմակերպել է հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Ստեփան Մարյանյանը: Մրցաշարին մասնակցելու են բազամաթիվ  հայտնի ըմբիշներ, այդ թվում՝ Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, Եվրոպական խաղերի փոխչեմպիոն Միհրան Հարությունյանը: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

«Վերադառնում եմ և ցանկանում եմ բոլորին ցույց տալ, որ իմ քաշային կարգում առաջին համարն եմ: Ոչ թե խոսակցություններով, այլ՝ գորգում: Եթե ինչ-որ մեկը ցանկանում է ցույց տալ, որ ինձնից լավն է գորգում, ապա տեղ ու ժամ ասեք՝ ես այնտեղ կլինեմ: Որոշեցի մասնակցել այս մրցաշարին, քանի որ ինչ-որ բանից պետք էր սկսել: Առաջարկը եղավ իմ ընկեր Ստեփան Մարյանյանից և ես ընդունեցի:

Այս պահին գորգում եմ, բայց կհամատեղեմ MMA-ի հետ, քանի որ մեծ ցանկություն և հավանականություն կա, որ հուլիսի 6-ին Երևանում հանդես կգամ հայ երկրպագուների համար MMA-ի շրջանակում: Տեղը հավաքականի կազմում ինձ ոչ մեկ նվեր չի տվել կամ ամրագրել, ես այն նվաճել եմ իմ մրցելույթներով: Այս անգամ էլ ոչ մի նվեր չեմ սպասում: Կապացուցեմ, որ լավագույնն եմ և այդ տեղն իմն է: Եթե, իհարկե, ոչ ոք մութ խաղեր չխաղա:

Ամեն ինչ կախված է նրանից՝ ինչ կտա ինձ Հայաստանի առաջնությունը, եթե դա կլինի Օլիմպիական խաղերի համար, կմասնակցեմ: Վաղուց նպատակ չունեմ դառնալ Հայաստանի չեմպիոն: Մտածում եմ, որ Հայաստանում վաղուց բոլորին ապացուցել եմ ամեն ինչ, բայց եթե դա Օլիմպիական խաղերի համար անհրաժեշտ կլինի, ապա այնտեղ կլինեմ: Հանդես եմ գալու 67 կգ քաշային կարգում, ոչինչ չի փոխվել: Ուզում եմ հետ բերել այն, ինչ գողացել էին «Ռիո-2016»-ի ժամանակ, նպատակս «Տոկիո-2020»-ն է,- ասել է Հարությունյանը:

zham.am

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Հենրիխ Մխիթարյանը իրավունք ունի մասնակցել Եվրոպա լիգայի եզրափակիչ հանդիպմանը. Ադրբեջանի ԱԳՆ

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Լեյլա Աբդուլլաևան հայտարարել է, որ Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, չնայած երկրների միջև լարվածությանը, իրավունք ունի մասնակցել […]
Share
Instagram
Telegram