Հենրիխ Մխիթարյանը իրավունք ունի մասնակցել Եվրոպա լիգայի եզրափակիչ հանդիպմանը. Ադրբեջանի ԱԳՆ

MasterNews

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Լեյլա Աբդուլլաևան հայտարարել է, որ Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, չնայած երկրների միջև լարվածությանը, իրավունք ունի մասնակցել Բաքվում կայանալիք ՈւԵՖԱ Եվրոպա լիգայի եզրափակիչ հանդիպմանը:

«Ադրբեջանում մարզական մեծ իրադարձություններ շատ են եղել, որոնց մասնակցել են հայ մարզիկնեը: Սպորտը քաղաքականությունից դուրս է»,- ասել է Աբդուլաևան:

Հիշեցնենք, որ երեկ Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիան վստահեցրել է ՈւԵՖԱ-ին, որ Լոնդոնի «Արսենալ»-ի և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ոչ մի խնդիր չի ունենա Ադրբեջան այցելության ժամանակ:

http://zham.am

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Ճապոնիայում սկսել են փորձարկել աշխարհի ամենա արագնթաց ուղևորատար գնացքը

Այս շաբաթ  ճապոնական JR East երկաթուղային ընկերությունը ներկայացրեց ALFA-X նոր արագնթաց գնացքը, որը կարող է հասնել  400 կժ առավելագույն արագության։Գնացքի գլխամասի երկարությունը 22 մետր է։ […]
Share
Instagram
Telegram