Վարույթ է նախաձեռնվում՝ Սուրիկ Խաչատրյանի նկատմամբ բեմադրված մահափորձի հանգամանքը ստուգելու համար․ Գլխավոր դատախազ

MasterNews

Ազգային ժողովում այսօր «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Կարապետյանը ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանից հետաքրքվեց, թե դատախազությունն ի՞նչ է անում Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի նկատմամբ ենթադրյալ մահափորձի գործով։

«Վերջերս Սյունիքի նախկին մարզպետի մահափորձի հետ կապված դատավարության ժամանակ մեղադրյալ անձը հայտարարեց, որ մահափորձ չի եղել, եւ այդ ամենը բեմադրվել է նախկին մարզպետի հետ միասին։ Ի՞նչ քայլեր են ձեռնարկվում այդ ուղղությամբ, որովհետեւ սա շարքային քրեական գործ չէ, գործ ունենք ՀՀ-ի բարձրաստիճան պաշտոնյայի հետ, թեկուզ նախկին»,-ասաց նա։

Ի պատասխան Դավթյանն ասաց, որ առաջին իսկ պահից դա իրենց ուշադրությանն է արժանացել։ «Դատախազը մասնակցում է դատական նիստին, այդ տեղեկությունները զեկուցագրով փոխանցվել են, եւ ներկայումս վարույթ է նախաձեռնվում այդ հանգամանքը ստուգելու ուղղությամբ։ Սա շատ կարեւոր հանգամանք է»,- հավելեց գլխավոր դատախազը։

Ավելի վաղ ՀԺ-ն գրել էր, որ Սյունիքի նախկին մարզպետ Լիսկա մականունով հայտնի Սուրիկ Խաչատրյանի դեմ 2015 թվականին տեղի ունեցած ենթադրյալ մահափորձի գործով ամբաստանյալներից մեկը  դատարանում սենսացիոն հայտարարություն է արել: Ամբաստանյալ Գարեն Աթաջանյանն առաջին անգամ դատարանում հայտարարել է, որ իրականում տեղի ունեցածը ոչ թե մահափորձ էր, այլ Սուրիկ Խաչատրյանի կողմից կազմակարպված բեմադրություն: Ի դեպ, նախաքննության սկզբում նման տեղեկություն փոխանցել էր նաեւ Գորիսի ոստիկանապետը:

armtimes.com

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի, իր եղբոր եւ եւս 9 անձի գործով կրկին նախաքննության ավարտ հայտարարվեց

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ավարտվել է 2018թ.ապրիլի 16-ին Երևան քաղաքի Հերացի և Կորյուն փողոցների խաչմերուկում, ապրիլի 23-ին  Նորագավիթ […]
Share
Instagram
Telegram