ՊԵԿ նախագահը պարզաբանել է Բագրատաշենի մաքսակետում Թուրքիայից Հայաստան ժամանածների ուղեբեռների հետ կապված խնդիրը

MasterNews

Բագրատաշենի մաքսակետում Թուրքիայից Հայաստան ժամանածների ուղեբեռները հայ-վրացական սահմանն անցկացնելու խնդիրը փոխգործակցության շրջանակներում կարգավորվել է: Այս մասին մայիսի 10-ին լրագրողների հետ զրույցում ասաց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը:

«Բազմաթիվ անգամ մենք հնարավորություն ենք ունեցել ասելու, որ Թուրքիայի ավտոբուսներով ֆիզիկական անձին ուղեկցող բեռի անվան տակ իրականում գալիս են ակնհայտորեն ձեռնարկատիրական նշանակության ապրանքներ: Խնդիրը դրանում է եղել, որ մեկ անգամ ևս մենք փորձել ենք կանխել դա, և փոխգործակցության շրջանակներում խնդիրը կարգավորվել է»,- ասել է Անանյանը:

ՊԵԿ նախագահը նշել է, որ իրենց ուսումնասիրությունները պարզել են, որ ապրանքները մասամբ ձեռնարկատիրական էին, մասամբ` ոչ:

Հիշեցնենք մայիսի 9-ին Բագրատաշեն մաքսակետի աշխատակիցները թույլ չէին տվել Թուրքիայից Հայաստան ժամանածներին իրենց ուղեբեռները մտցնել ՀՀ տարածք:

armtimes.com

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Ռուսաստանը կշարունակի աջակցել Բաքվին ու Երեւանին՝ ԼՂ հարցում փոխզիջումային լուծումներ գտնելու հարցում. ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը հաղորդագրություն է հրապարակել մայիսի 12-ինԱդրբեջանի, Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ կնքված  հրադադարի համաձայնագիրն ուժի մեջ մտնելու 25-ամյակի առթիվ: «ԼՂ հակամարտության […]

Կարդացեք նաև

Share
Instagram
Telegram